5 հոկտեմբերի 2001 - 21:16 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է «Համառուսական ադրբեջանական կոնգրես» կազմակերպության առաջին համագումարը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի հայտնի հասարակական գործիչներ: Ինչպես համագումարի բացումից առաջ հայտնեցին նրա կազմակերպիչները, ներկայումս ՌԴ տարածքում բնակվում են շուրջ մեկուկես միլիոն ադրբեջանցիներ, որոնք «անքակտելիորեն կապված են իրենց պատմական հայրենիքի հետ»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: