5 հոկտեմբերի 2001 - 21:17 AMT
ԳԴՀ ԲՈՒՆԴԵՍՏԱԳԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը դարձավ առաջին հանցագործությունը մարդկության դեմ XX դարի պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է Գերմանիայի Բունդեստագի փոխխոսնակ տիկին Անտյե Ֆոլմերը, որն այսօր այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Լրագրողնիրի այն հարցին, թե ինչով է պայմանավորված արդեն երկու տարի գերմանական խորհրդարանում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը գերմանական Բունդեստագի կողմից ընդունելու ձգձգումը, Անտյե Ֆոլմերը խուսափեց ուղիղ պատասխան տալուց: Նրա խոսքեչրով` ավելի կարեւոր է, որ ինքը Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես ժամանակին դա արեց Գերմանիան` ճանաչելով հրեաների հոլոկոստը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշո մատյանում Անտյե Ֆոլմերը թողել է հետեւյալ գրությունը. «Ցավակցելով ու կարեկցելով հայ ժողովրդին միլիոնավոր անմեղ զոհերի համար` ես հուսով եմ, որ անցյալ դարի սկզբի ողբերգությունը վերապրած Հայաստանը կապրի խաղաղ ու բարգավաճ: Միջազգային հանրությունը կկանխի նման հանցագործությունների կրկնումը ապագայում»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: