Իսրայելը և ԱՄՆ-ն պայմանավորվածության են հանգել մայիսի 31-ին Միջերկրական ծովում տեղի ունեցած «Ազատության նավատորմի» միջադեպի ուսումնասիրման հանձնաժողովի կառուցվածքի և բնույթի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Walla տեղեկատվական գործակալությունը, կառավարության ղեկավարի գրասենյակը դիմել է գերագույն դատավոր Յակով Տիրկելին` խնդրելով գլխավորել այդ հանձնաժողովը: Հանձնաժողովի մեջ մտնում են նաև միջազգային դիտորդներ:
Հանձնաժողովը կուսումնասիրի Գազայի հատվածի շրջափակման իրավաբանական ասպեկտները, «Ազատության նավատորմի» զավթումը, ինչպես նաև իսրայելցի դեսանտայիանների կողմից ուժի կիրառման համամասնական աստիճանը: Այդ հանձնաժողովի գործունեությունը չի փոխարինի կառավարության հանձնաժողովի` «Ազատության նավատորմի» միջադեպի հետաքննության աշխատանքին, որը ստեղծվելու է «Կառավարության գործունեության մասին» օրենքին համապատասխան, գրում է IzRus պորտալը: