11 հունիսի 2010 - 19:04 AMT
Էդուարդ Մնացականյանը վետերանների միջև շախմատի մրցումների Հայաստանի չեմպիոն դարձավ

Էդուարդ Մնացականյանը հաղթել է վետերանների միջև շախմատի Հայաստանի չեմպիոնատում: Նա 9 հնարավորից հավաքել է 8 միավոր և հաղթել է: Չեմպիոնատին մասնակցում էր 41 շախմատիստ: Մնացականյանն արդեն երրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում էր Գևորգ Հարությունյանը: Հայ գրոսմայտերը 11 հնարավորից հավաքել է 7,5 միավոր և 354 մասնակիցների մեջ գրավել 22-րդ տեղը: Մրցումներում 9 միավորով հաղթել է Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան), հաղորդում է armchess.am-ը: