15 հունիսի 2010 - 14:54 AMT
Ժան Ֆրանսուա Բյուրո. ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի գործընկեր երկիրը

ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի գործընկեր երկիրը, ոչ թե դաշինքը: Այդ մասին Երևանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասարակական դիվանագիտության գծով օգնական Ժան Ֆրանսուա Բյորոն` մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը:

«Հյուսիսատլանտյան դաշինքը շահագրգիռ է Հայաստանի քաղաքացիների ՆԱՏՕ-ի մաիսն իրազեկման մակարդակի բարձրացման հարցում այն պարզ պատճառով, որ Հայաստանը մասնակցում է դաշինքի երկու առանցքային ծրագրերին`Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղարար գործողություններին»,-ասել է դաշինքի ներկայացուցիչը: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացումը Հայաստանում օգնում է հանրապետությանը մերձենալ դաշինքին: