15 հունիսի 2010 - 19:59 AMT
Երևանում ՀՀ Դրոշի օրվան նվիրված երթ է ընթանում

Ազգային արժեքների պահպանության «Մենք» հիմնադրամի կողմից կազմակերպված երթը` նվիրված Հայաստանի Հանրապետության Դրոշի օրվան, մեկնարկել է: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, երթը սկսվեց Հանրապետության հրապարակից: Միջոցառմանը մոտ 1000 հոգի է մասնակցում, որոնք հայկական եռագույնով վերնազգեստ են կրում:

Երթի մասնակիցները վանկարկում են «Հայաստա՛ն», «Դրոշը մեր պետության խորհրդանիշ՛ն է»: