16 հունիսի 2010 - 12:42 AMT
«Յունիբանկը» հուլիսին կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը

«Յունիբանկի» պրոցեսինգային կենտրոնի գործարկումը տեղի կունենա 2010 թվականի հուլիսին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Անցումը սեփական պրոցեսինգային կենտրոնին թույլ կտա բանկին զգալիորեն ավելացնել քարտերի թողարկման ծավալը և առաջարկել հաճախորդներին վարկային քարտերի ավելի գրավիչ պայմաններ: Ներդրումներն այդ նախագծի մեջ կկազմեն շուրջ 1 մլն դոլար:

Քարտային բիզնեսի զարգացումը «Յունիբանկի» 2010 թվականի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ բանկը թողարկել է 43 900 քարտ, որոնցից 32 984-ի միջազգային VISA քարտեր են: Տեղադրված է 69 բանկոմատ: Հետագայում բանկը մտադիր է թողարկել նաև չիպային քարտեր, ավելացնել բանկոմատների և ինքնասպասարկման տերմինալների ցանցը, ինչպես նաև մասնակցել MasterCard համակարգին: