Իսրայելը կփորձի վախեցնել Թուրքիային Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմամբ, և դրանով ճնշում գործադրել նրա վրա, այսօր Երևանում թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթի կողմից: Շաքարյանը նշեց, որ Իսրայելի դիրքորոշումը հետևյալն է`Թել Ավիվը համարում է, որ Հոլոքոսթի բացառիկ իրավունք ունի և ոչ մի այլ ցեղասպանություն չի ճանաչում: Քնեսեթը կարող է որևէ օրինագիծ ընդունել մարդկային ողբերգության մասին, սակայն չի ճանաչի ցեղասպանությունն այնպես, ինչպես մենք ենք դա ցանկանում:
Իր հերթին թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ մի կապ չունի թուրք-իսրայելյան բախման հետ, դա ընդամենը արաբական աշխարհում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հարց է: Ըստ նրա, Հայաստանը չպետք է հույսեր կապի Քնեսեթի կողմից ցեղասպանության ճանաչման հետ: Հ.Չաքրյանը համաձայնվեց իր գործընկերոջ հետ այն հարցում, որ եթե նույնիսկ Իսրայելը քայլեր ձեռնարկի այդ հարցում, ապա, հավանաբար, դա մարդկության դեմ հանցագործությունը դատապարտող մի օրինագիծ կլինի: