Ընթացիկ ամսում Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ինչպես գրում է իսրայելյան Haaretz թերթը, Իսրայելի կառավարությունն ու Քնեսեթը համաձայնության են եկել, որ բանաձևը կքննարկվի ոչ թե Քնեսեթի ընդլայնված նիստում, այլ խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնաժողովի նիստում: Ըստ հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, լսումները հանձնաժողովում հավանաբար կսկսվեն առաջիկա երկու շաբաթում:
Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակը «Մերեց» խմբակցության նախագահ Հաիմ Օրոնն է: