21 հունիսի 2010 - 12:11 AMT
Արմեն Ջիգարխանյան. Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարող են հանգուցալուծել ղարաբաղյան խնդիրը

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն ու հավատացյալները կարող են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

«Ես հավատում եմ, որ կրոնը կարող է օգնել, ակսակալները կարող են հասնել նոււյնիսկ նրան, ինչ վեր է նախագահի ուժերից: Գլխավորն այն է, որ մարդիկ ցանկանան պայմանավորվել»,-հայտարարել է Ջիգարխանյանը: Նա գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հիմնական խնդիրներից մեկը կրոնական խնդիրն է:

«Ես կյանքիս մի մասն ապրել եմ Հայաստանում, ունեցել եմ ադրբեջանցի ծանոթներ, և հուսով եմ, որ բոլոր հակամարտությունները կկարգավորվեն»,-ասել է դերսանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսությունն ակտիվացավ ընթացիկ տարվա ապրիլին Բաքվում կայացած միջկրոնական գագաթնաժողովում, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ժամանել էր Ամենայն Ռուսոի պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեն: Եռակողմ հանդիպմանը հոգևոր առաջնորդները Բաքվի համատեղ հռչակագրում հայտարարեցին Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին:

Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդն առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում և հրավիրեց Ալլահշուքյուր Փաշա-զադեին մասնակցել դրան: