21 հունիսի 2010 - 12:23 AMT
Հայաստանում ՀՆԱ աճը հունվար-մայիս ամիսներին կազմել է 8.8 տոկոս

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ՀՆԱ ծավալը 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 8.8 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ ծավալը կազմել է 1016.8 մլրդ դրամ: Միաժամանակ երկրի ՀՆԱ-ն մայիսին ապրիլի համեմատ ավելացել է 14.3 տոկոսով:

Բացի դրանից, սպառողական գների աճն ընթացիկ տարվա հունվար-մայիսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7.6 տոկոս: 2010-ի մայիսին գնաճը կազմել է 1 տոկոս:

Բյուջեով նախատեսված է 1.2 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը` 4±1.5 տոկոս: