21 հունիսի 2010 - 12:37 AMT
2010 թվականի հունվար-մայիսին արտահանումը Հայաստանից ավելացել է 64,5 տոկոսով

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010 թվականի հունվար-մայիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,8 մլրդ դոլար` ավելանալով 34,5 տոկոսով 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մայիսին ապրիլի համեմատ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 1,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 364,1 մլն դոլար` ավելանալով 64, 4 տոկոսով 2009 թվականի հունվար-մայիսի համեմատ, իսկ ներկրումը կազմեց 1,4 մլրդ դոլար`ավելանալով 28,5 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010 թվականի հունվար-մայիսին կազմել է 1047 մլն դոլար: