
Հայտնի են դարձել հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի հարձակման արդյունքում զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների անունները`կրտս. սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի, շարք. Բարսեղյան Արայիկ Սևակի, շարք. Մանուկյան Էդվարդ Սուրենի, շարք. Մելքոնյան Պարույր Արարատի:
Վիրավորվել են` կրտս. սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի, շարք. Բադասյան Գալուստ Գարիկի, շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի, շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: