21 հունիսի 2010 - 21:34 AMT
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկու հետ

Հունիսի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Զվարթնոց» օդանավակայանումհանդիպեց տարանցիկ այցելությամբ Հայաստանժամանած Լեհաստանի Սեյմի նախագահ, նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:

Հանդիպմանը քննարկվեցինհայ-լեհականերկկողմ հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական Միությունհամագործակցությանը առնչվող մի շարք հարցեր: Լեհաստանինախագահի պաշտոնակատարըկարևորեց լեհաստանաբնակ հայերի դերակատարումը Լեհաստանի զարգացման, ինչպես նաև երկու պետությունների միջև համագործակցության խթանման գործում:

Էդվարդ Նալբանդյաննու ԲրոնիսլավԿոմորովսկին մտքերփոխանակեցին տարածաշրջանային զարգացումներիշուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: