1 հոկտեմբերի 2001 - 19:52 AMT
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ
Շաբաթ օրը Երեւան է ժամանել ռուսաստանյան լրագրողների մեծ խումբ մասնակցելու Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին: Երկօրյա այցը կազմակերպել են ԱՊՀ երկրների լրագրողների միության Միջազգային կոնֆեդերացիան եւ հայկական «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը: Հյուրերը հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, եղել են աղետի գոտում, որտեղ մասնակցել են «Անդրկովկասնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության նոր գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը եւ այցելել են ընկերությանը պատկանող «Պրոմեթեւս-քիմարդ» գործարան: Պատվիրակության կազմում են` Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Բորիս Ռեզնիկը, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Միխաիլ Ֆեդոտովը, լրագրողներ «Վեչերնյայա Մոսկվա», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Լիտեռատուռնայա գազետա», «Մոսկովսկիե նովոստի», «Նեզավիսիմայա գազետա», «Ռոսիսկայա գազետա», «Տռուդ», «Օգոնյոկ» խմբագրություններից , «ԿՀՁ», «ՁԹ-6», «ՁԹ-ՓպվՑՐ» հեռուստաընկերություններից, «ԾՈՍ», «ԾՌՐ» ռադիոկայաններից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: