2010-ի հունիսի 24-ին ՀԱՊԿ Քարտուղարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր մշտական խորհրդի նիստը: Նիստին քննարկվելու են ՌԴ առաջարկությունները ՀԱՊԿ-ում ունեցած ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների կատարելագործման համար: Օրակարգի երկրորդ հարցը ՀԱՊԿ անդամ-երկրների հայտարարությունների նախագիծն է Աֆղանստանից եկող թմրանյութերի սպառնալիքի խնդրի մասին: Քննարկվելու են նաև փաստաթղթերի նախագծեր, որոնք կանոնակարգում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ձևավորման և գործունեության կարգը, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ՏԱՄՀԿ-ի ազգային ներկայացուցչությունը: