23 հունիսի 2010 - 16:54 AMT
Ռուբեն Մեհրաբյան. Ադրբեջանական բանակում քաոս է տիրում

ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը կազմակերպվել էր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով և նպատակ ուներ հավելել իրեցն փաստարկներին նաև շանտաժը, որը դարձել է Ադրբեջանի քաղաքականության հիմքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ընդ որում, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն այն մասին, որ երբեմն խրամատներում զինվորների նյարդերը տեղի են տալիս` Մեհրաբյանն ասաց, որ նման հայտարարությունը քննադատության չի դիմանում: «Դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակում քաոս է տիրում և համակարգը բարձիթողի վիճակում է»,_ասել է փորձագետը: