23 հունիսի 2010 - 19:28 AMT
Կիպրոսում կկայանա «Իմ անունն Արամ է» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը

Հունիսի 23-ին Կիպրոսի «Համազգային» կրթամշակութային ասոցիացիայում կկայանա ռեժիսոր և պրոդյուսեր Կարմեն Լաբակիի «Իմ անունն Արամ է» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է Կիպրոսի հայերի Gibrahayer ինտերնետ-ամսագիրը, ցուցադրությունից հետո ասոցիացիայում կկայանա նաև հանդիպում հեղինակի հետ:

Ֆիլմի ցուցադրությունն ու հանդիպումը հեղինակի հետ տեղի կունենա Կիպրոսի Խորհրդարանում հայ ներկայացուցիչ Վարդգես Մագդեսյանի հովանու ներքո: