ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարենային անվտանգության և անասնաբուժության տեսչությունը 2010-ի ընթացքում անցկացրել է 81 ստուգում այն ընկերությունների շարքում, որոնք զբաղվում են սննդամթերքի իրացմամբ, այդ թվում 66 ստուգում անցկացվել է ընկերություններում, որոնց տարեկան շրջանառությունը բարձր է 70 մլն դրամից և չի պահանջում ՀՀ վարչապետի թույլտվությունը, իսկ 15 ստուգումներ` նշված ցուցանիշից ցածր ընկերություններում կառավարության ղեկավարի կողմից համապատասխան թույլտվության դեպքում: «Այդ ստուգումների արդյունքում տուգանքների չափսը կազմել է ավելի քան 7 մլն դրամ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
2009-ին տեսչության կողմից տեղի է ունեցել 1197 սուբյեկտի ստուգում, ընդ որում պարենային անվտանգության նորմերը խախտելու համար տուգանքի ընդհանուր չափսը կազմել է 64 մլն դրամ: «Տեսչությունը մտահոգված է հասարակական սննդի անվտանգության խնդիրներով և այդ ուղղությամբ ձեռնարկվում են իրական քայլեր, սակայն ռեսուրսները սահմանափակ են: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ տեսչության գործունեության ընթացքում` 2007-ից ի վեր այդ ուղղությամբ արդեն որոշակի շարժ է արձանագրվել»,- նշել է նա: Արդյունաբերական անվտանգության նորմերը խախտողների նկատմամբ կիրառվելու են համապատասխան պատժամիջոցներ, որոնց չափսը տատանվելու է 50 000-200 000 միջև: