24 հունիսի 2010 - 17:40 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկը

Հունիսի 24-ին Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կայացած ՀՀ կառավարության նիստում հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկը:

Այդ ցանկի մեջ, որը հաշվում է 24 հարկ վճարող, ներառված են դեղերի և դեղագործական ապրանքների, սննդամթերքի հիմնական տեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների խոշոր ներմուծողներ, ծխախոտ արտադրողներ և իրացնողներ: