Օրանժ Արմենիան մի քանի ամիսների ընթացքում iPhone 4-ը կներկայացնի Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի գծով Օրանժ խմբի գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Օրանժը և Apple-ը համագործակցում են Օրանժի ներկայության շատ երկրներում: Սակայն, երկրում սմարթֆոնների շուկայի ժողովրդավարացման համար անհրաժշետ է ներկայացնել նաև նման սարքավորումների այլ մոդելներ»,- ասել է նա: Նա հաղորդեց, որ ընկերությունը մոտ ժամանակները հայկական շուկայում կներկայացնի Windows 7 օպերացիոնալ համակարգի հիման վրա սմարթֆոններ: Այսօր Օրանժը զբաղվում է iPhone սմարթֆոնների, ինչպես նաև Android OC-ի հիման վրա HTC-ների վաճառքով:
iPhone 4-ը ներկայացվել է 2010-ի հունիսի 7-ին: Այն համալրված է 3.5 դյույմանոց սենսորային էկրանով, որի հիմքում ընկած է IPS մատրիցան «մուլտիթաչ» տեխնոլոգիայով` 800:1 և 640x960 (326 dpi) թույլատրությամբ: Նախկինում այսպիսի էկրաններ չեն օգտագործվել ոչ մի բջջային հեռախոսում կամ սմարթֆոնում: iPhone 4-ը ունի 5 mpx տեսախցիկ լուսադիոդային լուսարձակումով և HD նկարելու հնարավորություն 720 p ֆորմատով (1280x720 կետայնությամբ, 30 կադր վարկյանում):
iPhone 4-ի վաճառքը հունիսի 24-ին մեկնարկել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրասիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: Ինչպես հայտարարել են ընկերության ներկայացուցիչները, առաջին օրը Apple նախատեսում է իրացնել շուրջ 1 մլն սարքավորում: