Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանն այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները:
Նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ, մասնակցել` նոր զորամասի բացման արարողությանը: