28 սեպտեմբերի 2001 - 21:32 AMT
ԿԻՊՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մոտ ապագայում Երեւան կժամանի գործարարների պատվիրակություն Կիպրոսից, որոնք մտադիր են Հայաստանում միկրոավտոբուսների արտադրության նախագիծ ներկայացնել, որի ընդհանուր արժեքն է 60 միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Զարգացման Հայկական Գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը: Մովսիսյանը ասել է, որ տարեվերջին կներկայացնի նաեւ այն ներդրումային ծրագրերի մանրամասները, որոնց շուրջ ներկայումս Գործակալությունը բանակցություններ է վարում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: