28 սեպտեմբերի 2001 - 21:32 AMT
«ԱՐՄԵՆԹԵԼ»-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՐՈՊԵԱՎՃԱՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԻՐ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«ԱրմենԹել» հեռահաղորդակցային ընկերության տնօրենների խորհուրդը երեկ կայացած նիստում հաստատել է ներքաղաքային կապից օգտվելու համար րոպեավճար կիրառելու իր վճռականությունը: Ընդ որում, կառավարությունը շարունակում է պնդել, որ րոպեավճարը չի կիրառվելու: Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը հավանական համարեց, որ «ԱրմենԹելը», այնուամենայնիվ, բնակչությանը կներկայացնի սեպտեմբերի հեռախոսային խոսակցությունների հաշիվները: Այդուհանդերձ նա հայտնեց, որ չի տեսնում անհանգստության ոչ մի առիթ, քանի որ կառավարությունը պատրաստ է կրելու իր խոստումների պատասխանատվությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: