28 սեպտեմբերի 2001 - 18:09 AMT
ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի հրավերով վաղը պաշտոնական այցով Բաքու կժամանի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնաձեն: Ինչպես հայտնում է CNA գործակալությունը, այցի հիմնական նպատակը կասպյան «Շահ-Դենիզ» հանքավայրից Վրաստանի տարածքով ադրբեջանական գազը Թուրքիա փոխադրելու մասին համաձայնագրերի փաթեթի ստորագմանը մասնակցելն է: Այդ այցը պետք է կայանար հուլիսի վերջում, սակայն փոխադրման սակագների անհամաձայնեցվածության եւ Վրաստանի բարդ ներքաղաքական իրադրության պատճառով այն հետաձգվել էր:
Չորեքշաբթի օրը Ադրբեջանի ու Վրաստանի պատվիրակությունները Բաքվում համաձայնեցրին «Շահ-Դենիզ»-ից գազի փոխադրման բոլոր պայմանները, որից հետո համապատասխան միջպետական համաձայնագրի տեքստերը մշակվել են փորձագետների կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: