28 սեպտեմբերի 2001 - 00:00 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղում կարող են հակաահաբեկչական գործողություններ իրականացվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ANS հեռուստաալիքի եթերով: Ինչպես տեղեկացնում է Նոյյան Տապան գործակալությունը, Ադրբեջանի ՆԳ նախարարն ընդսմին նշել է, որ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո «աշխարհի օրակարգում» տեղ է գտել հակաահաբեկչական գործողությունների իրականցման գործընթաց, եւ Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրադրությունից` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հասնելու համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: