Հունիսի 28-ին Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնությունը: Առաջնության բացումից առաջ լրագրողների հետ հանդիպել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը և Եվրոպայի FIBA փոխնախագահ Ջոն Գոնսալեսը:
Գոնսալեսը նշել է, որ տպավորված է առաջնության կազմակերպման մակարդակից: «Եվրոպայի FIBA անդամ են հանդիսանում 51 երկրներ: Կարծում եմ, որ մենք չենք սխալվել` Հայաստանին ընտրելով որպես կազմակերպիչ»,- ասել է նա:
Ռոստոմյանի խոսքերով, Հայաստանի ֆեդերացիան արել է ամեն ինչ, որպեսզի առաջնությունն անցնի բարձր մակարդակով:
Մրցաշարի առաջին օրը կկայանան Մոլդովա-Անդորրա, Հայաստան-Ջիբրալթար և Շոտլանդիա-Մալթա հանդիպումները:
Առաջնությունը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում և կավարտվի հուլիսի 3-ին: