28 հունիսի 2010 - 18:42 AMT
ԱՄՆ պետքարտուղարը ժամանում է Երևան Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների պատճառով

Հուլիսի 1-5 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Լեհաստան, Ուկրաինա, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրներ:

Ինչպես գրում է թուրքական Taraf թերթը, Երևան այցելության ընթացքում ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը կքննարկի ղարաբաղյան խնդիրն ու սառեցված հայ-թուրքական գործընթացը:

Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների չկարգավորված լինելը ազդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, որը գտնվում է Արևմուտք տանող նավթա- և գազամուղերի հարևանությամբ»,-գրում է Taraf-ը: