
Հունիսի 29-ին «Միկա» մարզահամալիրում կայացան բասկետբոլի կանանց «C» դիվիզիոնի Եվրոպայի առաջնության 2-րդ օրվա խաղերը:
«A» խմբում առաջինն իրենց ուժերը չափեցին Ջիբրալթարի և Անդորրայի հավաքականները, որոնք առաջին հանդիպումներում պարտություն էին կրել համապատասխանաբար Հայաստանի ու Մոլդովայի հավաքականներից: Այս հանդիպման ժամանակ 45:70 հաշվով հաղթանակ տարան Անդորրայի հավաքականի բասկետբոլիստուհիները:
Այնուհետև հարթակ դուրս եկան խմբի առաջատարները` Հայաստանի ու Մոլդովայի հավաքականները: Խաղն ընթացավ համառ պայքարի մթնոլորտում, և չնայած, որ հայ բասկետբոլիստուհիները խաղի սկզբում զիջում էին մրցակիցներին, նրանք կարողացան կենտրոնանալ և 64:71 հաշվով հաղթանակ տանել:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը «A» խմբի առաջատարն է:
«B» խմբում Մալթան 35:64 հաշվով հաղթեց Շոտլանդիայի հավաքականին: Խմբի առաջատարը Մալթայի հավաքականն է: Հունիսի 29-ին իրենց ուժերը կչափեն Ուելսի և Շոտլանդիայի հավաքականները: