27 սեպտեմբերի 2001 - 20:06 AMT
ՄԱՍՀԱԴՈՎԸ ԱՐԳԵԼԵԼ Է ՉԵՉԵՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ
Չեչեն անջատողականների առաջնորդ Ասլան Մասխադովը արգելել է իր զինված միավորումներին հարվածներ հասցնել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում տեղակայված Ռուսաստանի ռազմական օբյեկտներին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Մասխադովի համապատասխան հրամանը հրապարակվել էր երեքշաբթի` չեչեն գրոհայինների կողմից վերահսկվող «Չեչենպրես» գործակալության կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: