30 հունիսի 2010 - 15:19 AMT
Հայաստանի ուսանողները Վարշավայում կմասնակցեն «Երևակայական գավաթ» մրցույթի եզրափակչին

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Microsoft Armenia ընկերությունը կազմակերպել է «Համաշխարհային երևակայական Գավաթ» մրցույթը, որն ուսանողներին հնարավորություն է տալիս սեփական երևակայության միջոցով կյանքի կոչել տեխնոլոգիական ինովացիոն (նորարարական) ծրագրեր: Այս տարի տեղական մրցույթի արդյունքների ամփոփումն, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողությունը, տեղի կունենա «Ինովացիոն օր 2010» միջոցառման շրջանակներում: Իսկ մրցույթում առաջին տեղ զբաղեցնող թիմին հնարավորություն կընձեռվի մասնակցել եզրափակիչ փուլին, որն այս տարի կկազմակերպվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Casper թիմը, որը կազմված է 4 ուսանողներից, ներկայացրել է Baby Care նախագիծը: Տեխնոլոգիան թույլ է տալիս չափել նորածինների ջերմաստիճանը, զարկերակը և ընդհանուր վիճակը: Ծրագիրը կօգնի բժշկական կազմակերպություններին որոշել նորածինների վիճակը և կանխարգելել բարդությունների առաջացումը: