30 հունիսի 2010 - 15:43 AMT
«ՎՏԲ-Հայաստան բանկը» ՎԶԵԲ-ից 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել` միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այդ ծրագրի շրջանակներում բանկը մտադիր է ընդլայնել միկրո և փոքր ձեռնարկատիրության ֆինանսավորման մատչելիությունն ինչպես Երևանում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ՄՓՁ ոլորտում վարկառու փոխառողներին օգտվել կարճատև ֆինանսավորման հուսալի աղբյուրներից: Միջոցները կտրամադրվեն մինչև 3 տարի ժամկետով` 12 տոկոսից ոչ ցածր տարեկան տոկոսադրույքով:

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին 10 մլն դոլարի վարկ է հատկացրել ՄՓՁ-ների համար երեք չափաբաժիններով: