2010թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 374.02 դրամ, ինչը 2%-ով գերազանցել է 2009թ. հունիսիհամապատասխան ցուցանիշը ( 366.71 դրամ):
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետության դրամն արժեվորվել է 2.9%-ով:
Միևնույն ժամանակ, 2010թ. հունիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում 0.8% գնանկում է գրանցվել: