5 հունիսի 2003 - 22:57 AMT
ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Հայաստանի Սահմանադրական դատարան են դիմել մեծամասնական կարգով 9 պատգամավորության թեկնածուներ, որոնք վիճարկում են մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Ինչպես «Արկա» գործակալությանն է հաղորդել ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը, Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկում են հետեւյալ թեկնածուները` 4-րդ տարածքից - Վահան Գրիգորյանը, 30-ից -Սերգեյ Ավետիսյանը, Մուրադ Կիրակոսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Անդրանիկ Սարգսյանը, 31-րդ ընտրատարածքում - Խորեն Սարգսյանը, 50-ից - Կարո Ներսիսյանը, Հակոբ Մատիլյանը եւ 55-ից - Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, որ մեծամասնական կարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաստատվել են երկրի խորհրդարանի 56 պատգամավորներից 53-ը: Երեք տարածքներում` 12-ում, 41-ում եւ 29-ում ընտրությունները ճանաչվել են անվավեր: