25 սեպտեմբերի 2001 - 22:50 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ ՀՈՂՄՆԱՑՐԻՎ Է ԼԻՆՈՒՄ
Արտասահմանյան երեք կոնսորցիումներ, որոնք զբաղվում են հետախուզական հորատումներով Կասպից ծովի տարածքագոտում, անցած շաբաթ տեղեկացրել են Ադրբեջանի Պետնավթընկերությանըաշխատանքների դադարեցման մասին: Վերջին ժամանակնեում սա առաջին հաստատումը չէ այն փաստի, որ ադրբեջանական նավթի հսկայական պաշարների մասին առասպելը հողմնացրիվ է լինում: Ինչպես տեղեկաված աղբյուրներից CNA գործակալությանը հայտնի է դարձել, 2001 թվականի մայիսին «TotalFinaElf» ընկերությունը, դժգոհ լինելով «Թալիշ-դենիզ» հորատանցքի հորատման արդյունքներից, հրաժարվել է «Լենկորան-դենիզ» հորանցքի հորատումից: Փոխարենը այդ ֆրանս-բելգիական ընկերությունը առաջարկել է դրամական փոխհատուցում հորատանցքի նախագծային արժեքի չափո, որը կազմում է ` 10-15 մլն. դոլար: Հուլիսին այդ ընկերության օրինակին հետեւեցին նաեւ «Azerbaijan B.V» եւ «Exxon Azerbaijan» ընկերությունները, որոնք Կասպից ծովի աֆշորային «Քյուրդաշի» հատվածում եւ հեռանկարային «Օգուզ» հորատանցքում կատարում էին հետազոտական աշխատանքներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: