4 հուլիսի 2010 - 17:01 AMT
ՀՀ վարչապետը ծաղկեսպակ է դրել Մհեր Մկրտչյանի շիրիմին

Հուլիսի 4-ին լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Տաղանդաշատ դերասանի հիշատակը հարգելու էին եկել նրա արվեստի սիրահարները, ինչպես նաև մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ասուլիսը։