7 հուլիսի 2010 - 12:37 AMT
Սամոկով քաղաքում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը

Բուլղարիայի Սամոկով քաղաքում հուլիսի 5 -ին ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ բանակային Արթուր Ալեքսանյանը /84կգ, Գյումրի /: Նա հաղթանակով ավարտեց նախնական փուլերի բոլոր հադիպումները ու մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում Արթուրը զիջեց մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի և տուն վերադարձավ փոխչեմպիոնի կոչումով: Նրա թիմակից Գևորգ Սահակյանը / 66կգ, Արտիմեդ / բավարարվեց երրորդ տեղով ու նվաճեց բրոնզե մեդալ:

Նշենք,որ ազատ ոճայինների առաջնությունում Հայաստանի հավաքականն անմասն մնաց խաղարկված մեդալներից, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը: