5 հունիսի 2003 - 22:25 AMT
ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԿԳՈՐԾԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ
Մոտակա 10 օրվա ընթացքում Հայաստան կմատակարարվի ռուսական միջուկային վառելիքի նոր խմբաքանակ` ընթացիկ տարվա ապրիլի 4-ից պրոֆիլակտիկ վերանորոգման կանգնած Հայկական ատոմակայանի բեռնավորման նպատակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում: Աղբյուրի համաձայն, նոր վառելիքով ՀԱԷԿ-ի բեռնավորման համար կպահանջվի 30 օր, որից հետո հուլիսին կայանը, որը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, կմիացվի երկրի էներգահամակարգին: Վառելիքը ձեռք է բերվել «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերության կողմից, որի ֆինանսական կառավարմանը նախատեսվում է հանձնել ՀԱԷԿ-ը: