Ակտիվ բանակցություններից հետո ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը նվազեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի: «Ես ապագայում պատերազմի սպառնալիք չեմ տեսնում: Դա բավական անհեռատես քաղաքականություն է»,-ասել է նա` հավելելով, որ նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս մեղմացրել է իր ռազմատենչ հայտարարությունները և ավելի շատ է հանդես գալիս բանակցային գործընթացի օգտին:
Անդրադառնալով ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավորությանը միջազգային հանրության կողմից`Մելիքյանը նշել է, որ կճանաչի միջազգային հանրությունը Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն թե ոչ, Արցախն արդեն 20 տարի է գոյություն ունի ու զարգանում է որպես ժողովրդավարական երկիր: Կճանաչի Ադրբեջանը դա, թե ոչ, Արցախը հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ասել է Գագիկ Մելիքյանը: Ընդ որում, նա նշել է, որ ցանկացած պետություն, որը պատերազմ է սկսում, պետք է պատաասխան տա դրա համար: «Ես խորհուրդ կտայի Ադրբեջանի նախագահին իր մեջ ուժ գտնել ու բանակցություններ սկսել Արցախի իշխանությունների հետ»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: