7 հուլիսի 2010 - 16:28 AMT
Սպառողների միություն. Հայաստանում փողոցային առևտուրը պետք է արմատախիլ անել

Հայաստանում փողոցային առևտուրը պետք է արմատախիլ անել, գտնում է սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Մենք պետք է պահանջենք, որ այդ հարցը վերջնական լուծում ստանա: Ներկայում չկա այնպիսի մեկը, որին կարելի է տուգանել կամ որի հանդեպ այլ պատժամիջոցներ կիրառվի այդպիսի գործունեության համար: Փողոցային առևտրի հարցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները», - գտնում է նա:

Միության ղեկավարը հաղորդում է, որ Երևանի 7 շուկայում անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ կշեռքների 50 տոկոսն անսարք է, այսինքն` կամ հին են, կամ ապրանքի կշիռը սխալ են ցույց տալիս, միաժամանակ նա նշել է, որ էլեկտրոնային կշեռքները հազվադեպ են սխալվում:

Բացի այդ, նրա խոսքերի համաձայն, ամռան սկզբին բանջարեղենի և մրգերի բարձր գները կարող են պայմանավորված լինել Հայաստան ներմուծված մթերքի մեծ քանակով և քիչ արտահանմամբ: Բացի այդ, փորձագետը ձվի գնի նվազումը կապում է սեզոնային պայմանների և այն բանի հետ, որ ամռանը ձուն երկար հնարավոր չէ պահել: