19 հուլիսի 2010 - 13:36 AMT
Հայաստանի խոշոր հարկատուների արտադրանքի արտահանման ծավալները 2010թ.-ի մայիսին աճել են 4.9 մլրդ դրամով

Հայաստանի խոշոր հարկատուների արտադրանքի արտահանման ծավալները 2010թ.-ի մայիսին կազմել է 20.2 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 15.3 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.9 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում:

Այսպես, արտահանմամբ զբաղվող խոշորագույն hինգ կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի մայիս ամսին ընդհանուր առմամբ կազմել է 13.4 մլրդ դրամ նախորդ տարվա մայիս ամսվա 7.2 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 6.2 մլրդ դրամով: