19 հուլիսի 2010 - 14:56 AMT
Բրիստոլի կինոփառատոնում Հայաստանը կներկայացնի Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմը

Հայաստանում Բրիտանական խորհրդի սահմանած «Ոսկե ծիրան» փառատոնի հատուկ մրցանակին արժանացավ լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ կինոնկարը: Ֆիլմը կներկայացնի Հայաստանը Բրիստոլի կինոփառատոնում: Փառատոնի մասնակցության բոլոր ծախսերն իր վրա կվերցնի Բրիտանական խորհուրդը:

«Լեռնավան» ֆիլմը ստացել է նաև Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակը Մրցանակը սահմանվել է այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում: