ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը համալրվեց Հայոց ցեղասպանության ականատեսի ևս մեկ պատմությամբ: Հայոց ցեղասպանությունից փրկված Հարություն Անդոնյանի հետ հանդիպումից հետո կոնգրեսական Ադամ Շիֆֆը նրա պատմությունը ներառել է Կոնգրեսի զեկույցում: «101-ամյա Հարություն Անդոնյանն ապրում է մեր հասարակության մեջ: Ես ներկայացրել եմ նրա պատմությունն ու այն ներառել Զեկույցում: Հուսով եմ, որ այն կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այդ խնդրի առնչությամբ և կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսի կողմից»,- ասել է Ադամ Շիֆֆը:
Կալիֆոռնիայից կոնգրեսական-դեմոկրատ Ադամ Շիֆֆը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի համահեղինակն է և Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու նրանց սերունդների պատմություններն է հավաքում: