5 հունիսի 2003 - 18:44 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ու հնարավոր զարգացումներն են քննարկել հունիսի 3-ին Մադրիդում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային միջնորդների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան առաջիկա այցին առնչվող հարցեր: Նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունիսի 3-5 գտնվում էր Մադրիդում Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով: