20 հուլիսի 2010 - 16:40 AMT
Հայաստանում 2010 թ. առաջին կիսամյակում միջին ամսական աշխատավարձը կազմել է 103 900 դրամ

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում 2010 թ. առաջին կիսամյակում, 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, անվանական միջին ամսական աշխատավարձը ավելացել է 7,9 տոկոսով` կազմելով 103 900 դրամ: ՀՀ վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ ամսական կտրվածքով աշխատավարձի մակարդակը բարձրացել է 1,1 տոկոսով:

Բյուջետային հիմնարկություններում աշխատավարձը բարձրացել է 4,9 տոկոսով` կազմելով 84,563 դրամ, իսկ ոչ բյուջետային հիմնարկություններում աճել է 9,8 տոկոսով` կազմելով 130 810 դրամ:

Միևնույն ժամանակ Հայաստանում 2010 թ. հունիսի վերջին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,8 տոկոսով, կազմելով 84 800 մարդ: Ընդ որում, ամսական կտրվածքով գործազուրկների թիվն ավելացել է 0,1 տոկոսով: