15 սեպտեմբերի 2001 - 21:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն այսօր ստորագրել են երկարաժամկետ տնտեսական գործակցության մասին պայմանագիր: Ըստ հայ-ռուսաստանյան բանակցությունների արդյունքների Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել են նաեւ համաձայնագրեր «Կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին», «Զբոսաշրջիկության բնագավառում գործակցության մասին», «ՀՀ մարզային վարչակազմերի եւ ՌԴ վարչակազմերի, կառավարությունների սուբյեկտների միջեւ գործակցության սկզբունքների մասին», «Կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Սարատովի մարզի կառավարությունների միջեւ «Երկկողմ գործակցության մասին»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: