15 սեպտեմբերի 2001 - 20:39 AMT
ՍԱՐԱՏՈՎՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Սարատովի մարզում կստեղծվի հայկական կոնյակի արտադրության հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն: Համատեղ արտադրության վերաբերյալ պայմանավորվածությունը հաստատել է Սարատովի մարզի նահանգապետ Դմիտրի Այացկովը, որն ուղեկցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նահանգապետի եւ Երեւանի քաղաքապետի հանդիպման ժամանակ քննարկվել են Սարատովի եւ Երեւանի միջեւ տնտեսական գործակցության հեռանկարները: Ներկայումս նախապատրաստվում է Սարատովի մարզի պատվիրակության այցը Հայաստան: Պատվիրակության կազմում կընդգրկվեն մարզի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների եւ գիտական կենտրոնների տնօրեններ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: