23 հուլիսի 2010 - 15:09 AMT
Ստամբուլի հայ համայնքը պահանջում է անցկացնել աթոռակից պատրիարքի նոր ընտրություններ

Ստամբուլի հայ համայնքը ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարքի նոր ընտրություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա հայտարարել է, որ ըստ իր տվյալների արդեն հավաքվել է 2500 ստորագրություն:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի հոգևոր խորհուրդը ընտրեց ոչ թե աթոռակից պատրիարքի, ինչպես ակնկալվում էր, այլ փոխանորդի: 26 անդամներից բաղկացած խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց արքեպիսկոպոս Արամ Հատեշյանի թեկնածությանը: