24 հուլիսի 2010 - 13:55 AMT
Մհեր Շահգելդյան. Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում ամրապնդվեցին

ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիում արված հայտարարության մեջ ղարաբաղյան կարգավորման հարցում ևս մեկ անգամ շեշտը դրվում է միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա. Ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում և տարածքային ամբողջականություն: Չափազանց կարևոր է, որ հայտարարության մեջ այդ երեք սկզբունքները դիտարկվում են որպես միասնական և շաղկապված գաղափար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Ըստ Շահգելդյանի, հայկական կողմը ողջունում է ԵԱՀԿ պատվիրակությունների ղեկավարների այս մոտեցումը: Այս համատեքստում նա նշել է, որ ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքերն ամրապնդվեցին: