26 հուլիսի 2010 - 17:27 AMT
«ԱրմենՏել»-ը բարձրացնում է ինտերնետ մատչման արագությունը

«ԱրմենՏելը» Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար բարձրացնում է ինտերնետ մատչման արագությունը: Մինչև 2010թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով: Այդ մասին հաղորդում է «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«ԱրմենՏել» ընկերությունը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգևել «Գիշերն է խոսում» ծառայության և «Ամառային SMS» փաթեթի տեսքով: Միասնական օպերատորի նոր սեզոնային առաջարկը կհանդիսանա հաճելի անակնկալ նաև Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Կապուղիների թողունակությունը բարձրացվում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների Երևանի և մարզերի բոլոր բաժանորդների համար` առանց լրացուցիչ վճարի: